Tuesday, September 1, 2009

Հայաստան-Թուրքիա

Եվ այսպես, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկուԱրձանագրություններ, որոնք, իհարկե, դեռ շատ կքննարկվեն:
Առաջին տպավորությունս այն է, որ "տղաները" մի հատ նոր խաղ սկսեցին: Այդ տպավորությունս ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ երկու ղեկավարները մեկը-մյուսից առաջ ընկնելով սկսեցին յուրովի "բացատրություններ" տալ` մեկը Ալիևին, մյուսը` Տեր-Պետրոսյանին: Ցավալին այն է, որ, ինչպես իսկական ֆուտբոլում, այս մի խաղի մեջ էլ մերոնք անհույս տեսք ունեն: Իսկ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, "Քարամյանի" տպավորություն է թողնում:
Սերժ Սարգսյան. "ինչպես եւ պնդում էինք, հայ - թուրքական հարաբերությունների պատմական հարթության հարցերը պետք է քննարկվեն ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի ձեւաչափով":

Լավ կլիներ մտածել, որ Ս. Սարգսյանը փորձում է այս ասածով "ցաքել-սվաղել" ու ժողովրդի ուշադրությունը շեղել համաձայնագրի` իր բառերով ասած "խնդրահարույց" կողմերից: Դա նորմալ է, բոլոր ղեկավարներն էլ նման բաներ անում են ու երբեմն (համոզված եմ` ոչ այս դեպքում) դա պետք է լինում:
Բայց երբեմն ինձ թվում է, թե Ս. Սարգսյանն ինքն անկեղծորեն համոզված է, որ խելացի է ու խորամանկ: Այ սա արդեն շատ վտանգավոր է:

Այ մարդ, որ էդ ենթահանձնաժողովները "պատմական հարթությամբ" պետք է զբաղվեն, բա էլ ինչի հանձնաժողով է, եթե ոչ պատմաբանների: Ինչ անուն ուզում ես մոգոնիր այդ հանձնաժողովի համար` կառավարական, խորհրդարանական... Մեկ է, հարցականի տակ է դրված պատմությունը: Կուտը կերել ենք:

Թուրքիան էլ որոշակի խնդիր ուներ` մի քիչ խաբել իր ժողովրդին: Ուղղակի թուրէերը բավականաչափ խելոք գտնվեցին, որպեսզի էդ"խաղերը տան" ոչ թե նախագահի կամ վարչապետի, այլ արտգործնախարարի մակարդակով:

Ահմեդ Դավութողլու. "երկու արձանագրությունների կարեւորագույն կետերից մեկը «առկա սահմանների ճանաչումն է":
Համոզված եմ, որ արգործնախարարը լավ գիտի, որ Հայաստանն արդեն վաղուց ճանաչել է Թուրքիայի սահմանները, երբ դարձել է ՄԱԿ-ի անդամ: (Կարծեմ թե հենց այս "անպետք" փաստը շեշտելուց երևում է, որ որ Թուրքիան հեչ էլ մտադիր չէ սահման բացել, ուղղակի Թուրքիային պետք էր պատմաբանների հանձնաժողով ստեղծելն ու Ղարաբաղի հարցում ճնշելը):

Բայց դեռ մի կողմ թողնենք այն, թե ինչի համար էր այս ամբողջը, երբ և արդյոք երբևէ կվավերացվեն այդ արձանագրությունները խորհրդարանների կողմից, ընդհանրապես` երկու ամիս հետո մեզ մոտ խորհրդարան կլինի, թե ոչ, Միշիկը կլինի մեծամասնություն թե Սաշիկը և այլն:
Մի այլ` վատ կանխազգացողություն է առաջանում, երբ պատկերացնում եմ մի պահ, որ այս տիպի համաձայնագիր կարող է ստորագրվել. Ի`նչ է անելու սփյուռքը դրանից հետո: Այն հզոր ներուժը, որ տասնամյակների ընթացքում կուտակել է սփյուռքը, հատկապես` արևմտյան երկրներում հիմնված ու հաստատված հզոր կառույցների շնորհիվ, իմ համոզմամբ մեծապես պայմանավորված է եղել հայկական պահանջատիրության, հայ դատի, ինչու չէ` այդ գաղափարախոսության շուրջ սփյուռքի նյութական ու մտավոր կարողությունների համատեղմամբ: Ինչ-որ չեմ հիշում, որ անկախ Հայաստանի Հանրապետությունը գոնե միառժամանակ ծառայած լիներ որպես այդպիսի գաղափարախոսության առանցք, անկախ երկիրը` որպես հայերին միավորող մի գաղափար: Ու քանի դեռ Հայաստանն այդպիսին չէ, ինչպես կարող է անդրադառնալ համաձայնագրում նշված պայմաններով հաշտեցումը սփյուռքի բազմաթիվ կառույցներկի վրա:

2 comments:

  1. //Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման եւ նախաստորագրված արձանագրությունների մասին' Դավիթ Շահնազարյանը ընդգծեց, որ այդ արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում քննարկելուց առաջ ինքը պատրաստվում է իշխանություններին մի առաջարկ անել, ինչն իշխանությունները կդժվարանան մերժել: Թե ինչ առաջարկություն է դա, նա չցանկացավ մանրամասնել://

    Будь я в политике, я бы предложил со своей стороны следующее (если, конечно, президент вообще внимает каким-либо предложениям):

    В случае, если протоколы не утверждаются парламентом, президент или подает в отставку, или распускает парламент.

    Вот это, по-моему, было бы демократично, вместо того, чтобы организовать "обсуждение", скажем, с Тиграном Карапетичем или Арташесом.... как его там....
    Вот тогда бы точно знали, кто НА САМОМ ДЕЛЕ готов был открыть границы, а кто--нет.

    ReplyDelete
  2. Интересно, договаривались ли стороны, кто раньше привнесет документы в свой парламент на голосование? Турция или Армения.
    Допустим, это обязуется делать Турция.
    Тогда возможны разные развития, в зависимости от того, проходят документы в парламенте Турции или нет.
    прогноз на развитие:
    Версия номер 1: Турецкий парламент НЕ ратифицирует!
    Тогда по-моему ничего не стоит С. Саркисяну НЕ проводить документ в отечественном парламенте. Судя по предыдущим настроям, все были бы счастливы.
    Версия 2: Турецкий парламент ратифицирует.
    Тогда, поскольку не все «счастливы» этим событием, в том числе и С. Саркисян, то:
    Отечественный парламент НЕ ратифицирует,
    С. Саркисян «сердится» и распускает парламент, в результатах новых выборов в парламент проходят Мишик со своим МИАК, Дашнакцутюн (на волне недовольства населения) и Конгресс (на волне же недовольства). Все опять счастливы—время выиграно, Европе и США есть что показать и т.д.

    ReplyDelete