Ազատություն ռ/կ 02.09.2009
Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը եւ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆուզուլի Ալեքպերովը, որը նաեւ երկրի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարն է, մի քանի օր առաջ այցելել են Հայաստան: Այդ մասին APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարության մամուլի ծառայությունից:Ըստ աղբյուրի, նրանց այցի նպատակն էր քննարկել Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի` Հայաստան ժամանելու հետ կապված հարցերը. Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունը անցկացվելու է Երեւանում:Այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել, որի տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարները, երկու երկրների ձյուդոյի ֆեդերացիաների նախագահները, ինչպես նաեւ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի ու Եվրոպական օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները:Ստորագրված փաստաթղթի համաձայն, հյուրընկալ երկիրը` Հայաստանը, պատասխանատվություն է վերցնում Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը ապահովելու համար: Համաձայնագրում նաեւ նշված է, որ պետք է պայմաններ ապահովվեն մարզիկների պարապմունքների համար, Ադրբեջանի դրոշը պետք է բարձրացված լինի մյուս երկրների դրոշների շարքում, Ադրբեջանի մարզիկների հաղթանակի դեպքում պետք է բարձրացվի Ադրբեջանի դրոշը, հնչի օրհներգը, որի ընթացքում դահլիճում գտնվողները պետք է ոտքի կանգնեն:Ասված է նաեւ, որ պետք է պայմաններ ապահովվեն լրագրողների աշխատանքի` տեղեկատվության փոխանցման, հավատարմագրման, ինտերնետից օգտվելու համար:
Wednesday, September 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Հերթական անհեթեթ համաձայնագիրը!!!
ReplyDeleteԵթե Հայաստանը նման համաձայնագիր չի ստորագրում այլ պետությունների, ասենք` Ֆրանսիայի հետ, նշանակում է արդյոք, որ Ֆրանսիայի դրոշը չի կախվելու, օրհներգը չի հնչելու և այլն:
Անվտանգության ապահովման հարցը դեռ ոչինչ` կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, յուրաքանչյուրը կարող է մտահոգություն ունենալ: Կարծեմ թե Հայաստանն արդեն իսկ իր վրա է վերցնում ԲՈԼՈՐ մասնակիցների անվտանգության հարցը, երբ անցկացնում է այդ մրցաշարը: Իսկ եթե ինչ-որ մի երկրի անհրաժեշտ են լրացուցիչ անվտանգության միջոցառումներ, ապա կարող են իրենք հոգ տանել դրա մասին կամ ԽՆԴՐԵԼ դա անելու Հայաստանի իրավապահներին: Հայաստանի բարի կամքը կարող էր լինել ընդառաջել ամեն կերպ այդ անվտանգության միջոցառումներին:Թե չէ ի`նչ է ստացվում? Այդ ինչով են ադրբեջանցիներն առավել այլ երկրի պատանիներից?
Իսկապես հաճելի է, որ առաջնությանը մասնակցելու են նաև ադրբեջանցիներ: Համոզված եմ, որ սա առավել հաճելի է ադրբեջանցիների` քան մյուս բոլորի համար: Բայց լավ կլիներ որ և մենք, և ադրբեջանցիները հասկանայինք, որ չի կարելի այդ ՀԱՃՈՒՅՔԸ կառուցել անհավասարության մեջ:
Ինչ է նշանակում "...պետք է բարձրացվի Ադրբեջանի դրոշը, հնչի օրհներգը, որի ընթացքում դահլիճում գտնվողները պետք է ոտքի կանգնեն": Այդ ինչպես են պատրաստվում մեր իրավապահները իրականացնել այդ պահանջը? Միգուցէ նաև մենամարտերի ընթացքում անհրաժեշտ է ազգովին երկրպագել Ադրբեջանցիների օգտին?
Мне лично обидно за юношей из Люксембурга!