Saturday, July 31, 2010

Sunday, July 25, 2010

Ударим туризмом по бездорожию и разгильдяйству!!!!

Հայաստանում «զբոսաշրջությանը զարկ տալու» այդ անընդհատ զրույցները և հատկապես՝ գործողությունները ինձ թվում են անիմաստ, իսկ երբեմն՝ նաև վտանգավոր ու ազգային ԻՐԱԿԱՆ արժեքները նվաստացնող ու վիրավորական:
Զուգարանները պետք է լինեն և պետք է լինեն մաքուր, մատչելի տեղերում ու բավարար քանակի այնպես, որ ոչ թե նկատվի դրանց «միջազգային ստանդարտներին» համապատասխանելը, այլ չնկատվի դրանց բացակայությունը:
Եթե ինչ-որ մեկը ուզում է տուրիստին ցույց տալ «զուգարանային գործում երկրի բազմադարյա ավանդույթները», ապա դա այլ հարց է:
Ինձ թվում է՝ «մենք առաջին քրիստոնյա ազգն ենք», «մեր գտած կոշիկը ամենահինն է» և նմանատիպ լոզունգները խանգարում են մեզ (և զբոսաշրջիկին)՝ իրապես գնահատել մեր անցյալի արժեքները, սթափ նայել ներկային և, վերջապես, որոշել, թե մեր ուզածն ինչ է ապագայում: Մտահոգիչ դրսևորումներից մեկը Տաթևի համալիրի (վերականգնման?!) ծրագիրն է: Դեպի Տաթև մի քանի միլիոն արժեցող, «աշխարհում ամենաերկար!!» ճոպանուղին, ավելին՝ դրա մասին բացականչությունները ավելացնում, թե՞ պակասեցնում են Տաթևի՝ պատմամշակույթային արժեքը զբոսաշրջիկի աչքերում: Եթե ավելացնում են, ապա ի՞նչ կասի բարձրությունից վախեցող կամ 20 Եվրո խնայել ցանկացող այն մյուս զբոսաշրջիկը, որը անցնելու է 30 կմ մի «ավտոճանապարհով», որի համար 100 հազ. գումար չի գտնվում արդեն 20 տարի ու որը նույնիսկ ավանակով անցնելու համար դժվար ու վտանգավոր է....
Իսկ վերջերս այդ ծրագրի раскрутка-ով զբաղվող մարդիկ ամենուր խոսում են Տաթևում 17-րդ դարի (էլի ամենահին!???) ձեթի մամլիչի «հայտնաբերման», նաև՝ հին եղանակով ձեթի ստացման «շոուն» պատրաստելու մասին: Ասել է թե՝ ուզում ենք օտարին զարմացնել հնում մեր «տեխնոլոգիական առաջնայնությամբ»: Ձեթի արտադրությունը, նաև նույն Հայաստանում, հազարավոր տարիների պատմություն ունի: Հենց այս «շոու՞ն» պետք է ԼՐԱՑՆԻ Տաթևի պատմամշակութային արժեքների մասին գիտելիքները զբոսաշրջիկի մոտ: Ի՞նչն ենք ուզում ցույց տալ, ինչո՞վ ենք «գրավիչ»: Ի դեպ, Եվրոպայում նույն 17-րդ դարում արդեն թռչող սարքեր էին նախագծում ու էլեկտրականության փորձեր էին դնում:

P.S. Ի դեպ, ինձ պատմեցին, որ իրենց ապրուստի միջոցներով և «տեխնոլոգիական զինվածությամբ» 17-րդ դարի գյուղացուց ոչնչով չտարբերվող այսօրվա տեղացիները կռվել են ճոպանուղու՝ իտալացի գլխավոր ինժեների հետ, քանի որ վերջինս թույլ չէր տալիս անասուններին անցկացնել կառուցվող ճանապարհով: Իտալացուն ծեծել են:

Wednesday, July 7, 2010

Особенности национального прагматизма-2


Կովը նաև հսկիչ է

Լուսանկարը՝ «Առավոտ» թերթից: